Թվեր և փաստեր
Հետաքրքիր փաստեր 7 միլիարդանոց աշխարհից
Հոկտեմբերի 31-ին աշխարհի բնակչությունը կհասնի 7 միլիարդի։ ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամը ներկայացնում է մի շարք ուշագրավ փաստեր 7 միլիարդի սահմանը հատելուց առաջ։ Աշխարհում ծնելիության միջին մակարդակը վերջին 50 տարիների ընթացքում կրճատվել է գրեթե կիսով չափ (1950թ. մեկ կնոջն ընկնող 5 երեխայից 2010թ. հասնելով 2.5-ի):
Եթե ներկա միտումները շարունակվեն, մարդկությունը 2050 թ. կլինի 9 միլիարդից քիչ ավելի, իսկ դարավերջին կհատի 10 միլիարդի սահմանը: 1950թ. ի վեր կյանքի միջին տևողությունն աշխարհում ավելացել է 20 տարով (48-69): Կայուն կերպով նվազել է նաև մահացությունը՝ առողջապահության և սանիտարական պայմանների հսկայական առաջընթացի հետևանքով:
Ծայրահեղ աղքատության մեջ՝ օրական մինչև ԱՄՆ $1.25-ով ապրող մարդկանց թիվը 1990թ. կազմող 1.8 միլիարդից նվազել է մինչև 1.4 միլիարդ՝ 2005թ.: Զարգացող երկրներում ծայրահեղ աղքատների մասնաբաժինը նշված ժամանակաշրջանում նվազել է բնակչության 46 տոկոսից մինչև 27 տոկոսը:
2005թ. աշխարհի զարգացող հատվածում մինչև հինգ տարեկան յուրաքանչյուր չորս երեխայից մեկը թերքաշ էր, մինչդեռ 1990թ. այս ցուցանիշը եղել է յուրաքանչյուր երեքից մեկը: Թեև սովի մատնված բնակչության մասնաբաժինը 1990թ. ի վեր կրճատվել է (հաջողություն հիմնականում գրանցվել է Ասիայում, հատկապես Արևելյան Ասիայում), սակայն բնակչության աճի պայմաններում սովի մատնված մարդկանց բացարձակ թիվն աճել է՝ 815 միլիոնից հասնելով 925 միլիոնի:
Աշխարհի ամենաաղքատ երկրներում բազմաթիվ ընտանիքներ արդեն իսկ իրենց եկամտի կեսից ավելի ծախսում են սննդի վրա: 2010թ. ի վեր, սննդամթերքի գների աճի պատճառով, ևս 44 միլիոն մարդ է հայտնվել աղքատության շեմից՝ օրական ԱՄՆ $1.25-ից ներքև: Արևելյան Ասիայում աղքատության մակարդակը 1990թ. 60 տոկոսից իջել է մինչև 20 տոկոս: Աշխարհում աճում է հարստության բաշխման անհավասարությունը: 1960թ. աշխարհի ամենահարուստ 20 տոկոսը տիրապետում էր աշխարհի բոլոր եկամուտների 70 տոկոսին: 2005թ., Համաշխարհային բանկի տվյալներով, այդ մասնաբաժինն աճել է մինչև 77 տոկոս:
Աշխարհում կա գրել-կարդալ չիմացող 776 միլիոն չափահաս, որոնց երկու երրորդը կանայք են: Կանայք կատարում են աշխարհի աշխատանքի մոտ երկու երրորդը և արտադրում են աշխարհի սննդի կեսը, սակայն վաստակում են աշխարհի եկամտի ընդամենը 10 տոկոսը և տիրապետում են աշխարհի գույքի ընդամենը 1 տոկոսին: Այն պատճառով, որ մարդիկ նախընտրում են տղա երեխա ունենալ, սեռով պայմանավորված աբորտների և նորածին աղջիկներին անուշադրության մատնելու հետևանքով ողջ աշխարհում «անհետանում» է ավելի քան 134 միլիոն կին:
Հղիության բարդություններից կամ ծննդաբերության ժամանակ ամեն տարի մահանում է ավելի քան 350,000 կին՝ յուրաքանչյուր 90 վայրկյանը մեկ: Այս մահերի 99 տոկոսը գրանցվում է զարգացող երկրներում: Զարգացած երկրներում 15-49 տարեկան կանանց մահվան և հաշմանդամության առաջին պատճառը վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրներն են:
Կանանց մինչև 70 տոկոսն իր կյանքի ընթացքում ենթարկվում է բռնության: Գենդերային բռնության արդյունքում մահանում կամ հաշմանդամ է դառնում այնքան կին, որքան քաղցկեղի արդյունքում: Աշխարհում ավելի քան 101 միլիոն դպրոցահասակ երեխաներ չեն հաճախում դպրոց և նրանց կեսից ավելին աղջիկներն են:
Աշխարհում 1.2 միլիարդ մարդ 10-19 տարեկան է. նրանք են լինելու հաջորդ սերնդի ծնողները և նրանց 88 տոկոսն ապրում է զարգացող երկրներում: Աշխատուժում ներգրավված 620 միլիոն երիտասարդ մարդկանցից 81 միլիոնը կամ 13 տոկոսը 2009թ. ավարտին մատնված էր անգործության: Այս ցուցանիշը երեք անգամ գերազանցում է աշխարհում չափահասների գործազրկության միջին մակարդակը:
ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի մոտ 40 տոկոսը տեղ է գտնում 15-24 տարեկան երիտասարդ մարդկանց մոտ: Այս տարիքային խմբում տղաների ընդամենը 40 տոկոսը և աղջիկների ընդամենը 38 տոկոսն է տիրապետում ՄԻԱՎ փոխանցման վերաբերյալ ստույգ տեղեկությունների:
Կյանքի միջին տևողությունը հասել է երբևէ եղած ամենաբարձր ցուցանիշին՝ 69 տարեկան (67՝ տղամարդկանց, 71՝ կանանց համար): Սակայն տարածաշրջանների միջև տարբերություններն ահռելի են՝ ենթասահարային Աֆրիկայում՝ 54 (53՝ տղամարդկանց համար, 55՝ կանանց), Հյուսիսային Եվրոպայում՝ 80 (77՝ տղամարդկանց համար, 82՝ կանանց):
21.11.2011 Կարդացեք նաև
29.11.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ